ԼԼուսինե Մուրադյան

ՄԻԵԴ-ը վերահաստատել է 2022-ի դեկտեմբերի 21-ի իր որոշումը՝ ապահովելու Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը

ՄԻԵԴ-ը վերահաստատել է 2022-ի դեկտեմբերի 21-ի իր որոշումը՝ ապահովելու Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը

Սույն թվականի հուլիսի 12-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, ուսումնասիրելով Լաչինի միջանցքն ապաշրջափակելու առնչությամբ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոցներ կիրառելու ՀՀ Կառավարության պահանջը, որոշել է վերահաստատել իր՝ 2022 թվականի դեկտեմբերի 21-ին կայացրած որոշումը, այն է՝ պարտավորեցնել Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով Հայաստանում բժշկական օգնություն ստանալու կարիք ունեցող ծանր հիվանդ անձանց տեղաշարժը, ինչպես նաև ճանապարհին անապաստան մնացած կամ ապրուստի միջոցների կարիք ունեցող անձանց անվտանգ տեղաշարժը: Այդ մասին տեղեկանում ենք Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի ֆեյսբուքյան էջից:

 

«Սույն որոշմամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը փաստացի վերահաստատել է գործող իրադրության պայմաններում իր 2022 թվականի դեկտեմբերի 21-ի որոշման կատարման անհրաժեշտությունը, և այն պետք է պարտադիր կատարվի Ադրբեջանի կողմից»,- նշված է գրառման մեջ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում