ԳԳոհար Սարգսյան

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 70 տարեկան է

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 70 տարեկան է

Քաջարանում նշվել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 70-ամյակը, ինչպես նաև Հանքագործի և մետալուրգի մասնագիտական տոնը։

Հանքագործների քաղաք Քաջարանում բազմաթիվ միջոցառումներ են անցկացվել՝ բացօթյա տոնավաճառներ, համերգային ծրագրեր, թանգարանային նմուշների ցուցադրություն, պաշտոնական ու հանդիսավոր նիստեր։

Տոնական միջոցառումներին մասնակցել են Կառավարության անդամներ, ԱԺ պատգամավորներ, հանքարդյունաբերական մյուս ընկերությունների, գիտության ոլորտի ներկայացուցիչներ, մարզային ղեկավարությունը,  Քաջարանի  և Կապանի համայնքապետները։

Հոբելյանի առիթով ԶՊՄԿ ընկերությունն 70 աշխատակիցներին պարգևատրել է պատվոգրերով, արժեքավոր նվերներով և դրամական խոշոր պարգևներով։ 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում