ԼԼիլիթ Ասատրյան

Երևանում առաջին անգամ անցկացվել է Մեղվաբուծության համահայկական ֆորումը

Երևանում առաջին անգամ անցկացվել է Մեղվաբուծության համահայկական ֆորումը

Հուլիսի 15-ին Երևանում առաջին անգամ անց է կացվել Մեղվաբուծության համահայկական ֆորումը։ Համաժողովը կազմակերպվել էր «Մեղվաբուծության դարբնոց» գիտակրթական կենտրոնի նախաձեռնությամբ, ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) և Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն (CARD) հիմնադրամի աջակցությամբ։

 
Հնարավոր է սա 3 people նկարն է
 

Ինչպես հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից, միջոցառման ընթացքում ՀՀ ԷՆ Անասնաբուծության վարչության պետի պաշտոնակատար, ձկնաբուծության և մեղվաբուծության բաժնի պետ Տիգրան Ալեքսանյանը ներկայացրել է Մեղվաբուծության զարգացման ռազմնավարական ծրագիրը։ Ելույթներ են հնչել նաև Հայաստանում մեղվաբուծության զարգացման նախադրյալների ու առկա խոչընդոտների, մեղրի արտահանման ներուժի, հնարավորությունների և ռիսկերի վերաբերյալ։

 

Մասնակիցներն անդրադարձել են նաև մեղվաբուծության խթանմանն ուղղված ծրագրերի իրականացմանը, քաղաքային (ուրբան) մեղվապահությանը, օրգանական մեղվաբուծության առանձնահատկություններին, առավելություններին և առկա մարտահրավերներին, ինչպես նաև ոլորտին առնչվող մի շարք այլ հարցերի։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում