Յուլիս 13-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ՄՄարիա Գաբրիելյան

Ատրպէյճանի զինուած ուժերը կրակած են Վերին Շորժա հատուածին տեղակայուած հայկական դիրքերուն ուղղութեամբ:

Լեռնային Ղարաբաղի 3 և 6 տարեկան բնակիչները մահացած են մարդասիրական լուրջ իրավիճակի պատճառով․ Միրզոյեան:

Ատրպէյճան Հայաստանին կը վերագրէ հանքավայրեր, որոնք պարզապէս գոյութիւն չունին. Փաշինեան:

Լաչինի միջանցքին վերաբերեալ Միջազգային դատարանի որոշումը աւելի մեծ միջազգային համախմբում ապահովելու հնարաւորութիւն է. վարչապետ:

Փաշինեան հաստատեց իր մասնակցութիւնը Միշէլի և Ալիևի հետ հանդիպման:

Պլինքըն Ալիևի հետ զրոյցին ընդգծած է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի կարևորութիւնը:

Մոսկուան կ՛աջակցի որևէ միջնորդութեան, որը կը տանի Պաքուի և Երևանի միջև խաղաղութեան․ Զախարովա:

Հայաստան և Ատրպէյճան վերջին հանդիպման փոքրացուցած են չլուծուած հարցերու շրջանակը․ Միլլըր

Ատրպէյճան և Թուրքիա կը փորձեն Հայաստանը բաժնել 2 մասի, խզել Իրանի և Հայաստանի կապը․ Վելայաթի:

Ուքրանիոյ մէջ F-16-երու յայտնուիլը Մոսկուան որպէս սպառնալիք կը դիտարկէ. Լաւրով:

Հեղինակ՝ Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում