ԼԼուսինե Մուրադյան

Առաջնային պահպանման օղակին հատկացվող գումարը 2023-ին բոնուսային համակարգի միջոցով շուրջ 6 անգամ ավելացել է

Առաջնային պահպանման օղակին հատկացվող գումարը 2023-ին բոնուսային համակարգի միջոցով շուրջ 6 անգամ ավելացել է

Առողջության առաջնային պահպանման օղակի բուժաշխատողների աշխատավարձի կայուն ու պարբերաբար բարձրացումն ապահովվում է նաև բոնուսային համակարգի միջոցով: Այս տարի շուրջ 6 անգամ ավելացել է ծրագրին հատկացվող գումարը՝ հասնելով 2,5 միլիարդ դրամի: Այդ մասին հայտնում են առողջապահության նախարարությունից:

 

Պոլիկլինիկաների մանկաբույժները, թերապևտները, ընտանեկան բժիշկներն ու նրանց բուժքույրերը եռամսակը մեկ ստանում են հավելավճարներ իրենց աշխատավարձի նույնիսկ 100%-ի չափով: Այս եռամսյակում համապատասխան բոնուսներ հավաքել են դրա հնարավորությունն ունեցող բուժաշխատողների 70%-ը:

 

Հաղորդագրությանը կից առողջապահության նախարարությունը նաև տեսանյութ է հրապարակել:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում