ԼԼուսինե Մուրադյան

Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 41 դեպք, արձանագրվել է 16 ՃՏՊ

Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 41 դեպք, արձանագրվել է 16 ՃՏՊ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 3-4-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 41 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված։ Այդ մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Մասնավորապես, բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 8, մարմնական վնասվածք պատճառելու՝ 6, թմրամիջոցի հայտնաբերման` 4, խուլիգանության և գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 3-ական, ֆիզիկական ներգործության և հոգեկան ներգործության՝ 2-ական, սպանության, խոշտանգման, կողոպուտի, խարդախության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, ծառերը, թփերը ապօրինի հատելու, պայթունավտանգ օբյեկտներում անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության կանոնները կամ պահանջները խախտելու, ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելու, թմրամիջոցի մաքսանենգության և շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 1-ական դեպք։

Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար. 26 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում