ԼԼուսինե Մուրադյան

Արմավիրում հացի արտադրամասի գործունեություն է կասեցվել

Արմավիրում հացի արտադրամասի գործունեություն է կասեցվել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Վաչիկ Մկրտչյանին պատկանող հացի արտադրամասում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Արմավիրի մարզ, գ. Դաշտ): Այդ մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:
 
Մասնավորապես արտադրական, օժանդակ և կենցաղային սենքերը չեն պահվել մաքուր և նորոգ վիճակում՝ պատերը և առաստաղը ունեցել են բորբոս, ճաքեր, հատակի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից: Սարքավորումները չեն ենթարկվել պատշաճ մաքրման ու ախտահանման:
 
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում