ԼԼուսինե Մուրադյան

ՏԿԵ նախարարը մասնակցել է «ԻննոԻջևանի» բացմանը, ապա՝ Տավուշի մարզի տնտեսությանն առնչվող պանելային քննարկմանը

ՏԿԵ նախարարը մասնակցել է «ԻննոԻջևանի» բացմանը, ապա՝ Տավուշի մարզի տնտեսությանն առնչվող  պանելային քննարկմանը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հունիսի 30-ին Իջևան քաղաքում մասնակցել է «ԻննոԻջևան» նորարարական հանգույցի բացման արարողությանը։ Այդ մասին հայտնում են ՏԿԵՆ-ից:

 

Նույն միջոցառման շրջանակներում նախարարը մասնակցել է նաև «Պետություն - մասնավոր երկխոսություն/Տավուշի մարզի տնտեսական արդիականացման հնարավորություններ և առկա խնդիրներ» խորագրով պանելային քննարկմանը, որին ներկա էին նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, համայնքապետներ և այլ հյուրեր։
 
Պանելային քննարկման հիմնական նպատակն էր պետական և մասնավոր հատվածների միջև արդյունավետ երկխոսության միջոցով բացահայտել Տավուշի մարզի տնտեսական արդիականացման հեռանկարներն ու առկա խնդիրները, ինչպես նաև հանրայնացնել բիզնեսին ուղղված պետական աջակցության ծրագրի շրջանակն ու հնարավորությունները։

 

 
Նախարար Սանոսյանն իր խոսքում կարևորել է պետություն-մասնավոր արդյունավետ երկխոսության անհրաժեշտությունը, մասնավորի կողմից պետությունից ունեցած ակնկալիքների հստակ ձևակերպումը:

 

«Երբ մասնավորը կոնկրետացնում է, թե ինչ է ակնկալում պետական կառավարման համակարգից, ներկայացնում է կոնկրետ առաջարկներ, դրանք իրականության մեջ վերածվում են արդյունավետ համագործակցության, նպաստում են բիզնեսի շարունակականությանը և տալիս են պտուղներ»,- ընդգծել է Սանոսյանը։

 

Պանելային քննարկումից հետո հարցուպատասխանի ձևաչափով անդրադարձ է կատարվել մի շարք հարցերի, որից հետո նախարարը շրջայց է կատարել «ԻննոԻջևան» նորարարական հանգույցի Իրական դպրոց / Real School-ում, որտեղ իջևանցի երեխաները կրթություն են ստանում, արտադասարանային աշխատանոցներում իրականացնում են եռաչափ տպիչով տպագրություն, պատրաստում են բնական օճառներ, աշխատանք են տանում ուսումնական ԱԹՍ-ների հետ և այլն։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում