Միջոցառմանը ներկա էին բարձրաստիճան զինվորականներ, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը, Անհայտ կորած ազատամարտիկների խորհրդի նախագահ Ռիմա Առաքելյանը, Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Հիշատակի արարողակարգը մեկնարկել է եկեղեցական աղոթքով։ Հնչել են ելույթներ և սփոփանքի խոսքեր՝ ուղղված անհայտ կորած ազատամարտիկների հարազատներին։
Ներկաները ծաղիկներ են խոնարհել անհայտ կորած զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ։
.jpg)
.jpg)










