Առցանց հերթագրման հարթակը https://migration.e-gov.am/ -ն է: Հարթակն այսօրվանից հնարավորություն է տալիս հերթագրվել: Էլեկտրոնային հերթագրում է գործում նաև Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի անձնագրային ծառայությունում (Ահարոնյան 3):
Տարածքային անձնագրային ծառայությունում մատուցվում են հետևյալ ծառայությունները՝
- անձնագրավորում.
- նույնականացման քարտի ձևակերպում/փոխանակում.
- հաշվառում.
- հանրային ծառայությունների համարանիշի ձեռբերում.
- տեղեկանքների տրամադրում և այլն:
Նշենք, որ հաշվառման հասցեի տարածքային անձնագրային ծառայություն պարտադիր հիմունքներով անհրաժեշտ է մոտենալ միայն անչափահասի առաջին անձնագրավորման և հաշվառման հասցեի փոփոխության դեպքում։
Մնացած անձնագրային ծառայությունները հավասարապես մատուցվում են բոլոր տարածքային անձնագրային ծառայություններում՝ անկախ քաղաքացու հաշվառման հասցեից։
2022 թ. տարեվերջից էլեկտրոնային հերթագրում է գործում ՄՔԾ վարչական գրասենյակում, առաջիկայում էլեկտրոնային հերթագրման կարգն աստիճանաբար կներդրվի նաև Երևանի մյուս անձնագրային ծառայություններում, այնուհետև նաև մարզերում՝ ծանրաբեռնվածությունից ելնելով։
Էլեկտրոնային հերթագրման հարթակը ուղղված է նպաստելու հերթերի կանոնակարգմանը, քաղաքացու հարմարավետությանը և աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը։










