ԳԳոհար Սարգսյան

Հայաստանում է ԱՄՆ պետքարտուղարության ավագ խորհրդական Ջասթին Ֆրիդմանը

Հայաստանում է ԱՄՆ պետքարտուղարության ավագ խորհրդական Ջասթին Ֆրիդմանը

ԱՄՆ պետքարտուղարության ավագ խորհրդական Ջասթին Ֆրիդմանը Հայաստանում է։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը:

«ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը ողջունում է ԱՄՆ պետքարտուղարության Միջազգային անվտանգության և չտարածման բյուրոյի ավագ խորհրդական Ջասթին Ֆրիդմանի այցը Հայաստան։ Ս․թ․ հունիսի 26-27-ի այցի ընթացքում ավագ խորհրդական Ֆրիդմանը կհանդիպի ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների և ոլորտային փորձագետների հետ՝ քննարկելու Հայաստանի անվտանգ ու ապահով էներգետիկ ապագայի հարցում հայ-ամերիկյան համագործակցության հեռանկարները»,- ասված է հաղորդագրությունում։

 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում