ԼԼուսինե Մուրադյան

500 մլ պլաստիկե փաթեթներով նատրիումի քլորիդի կաթիլային ներարկման լուծույթի շրջանառությունը ժամանակավորապես դադարեցնելու կարգադրագիր է տրվել

500 մլ պլաստիկե փաթեթներով նատրիումի քլորիդի կաթիլային ներարկման լուծույթի  շրջանառությունը ժամանակավորապես դադարեցնելու կարգադրագիր է տրվել

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից «Ֆարմատեք» ՓԲ ընկերությանը՝ 23.06.2023-ին տրվել է կարգադրագիր՝ «Նատրիումի քլորիդ 0.9% (9 մգ/մլ) կաթիլաներարկման լուծույթ, 500 մլ պլաստիկե փաթեթներ» դեղի՝ 23.136.09B սերիայի շրջանառությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին։ Այդ մասին հայտնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից:

 
Կարգադրագրի հիմքը ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Է. Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲ ընկերությունից 22.06.2023 թ. ստացված գրությունն է և կից՝ փորձաքննության եզրակացությունը։

 

Ըստ եզրակացության՝ «Նատրիումի քլորիդ 0.9% (9մգ/մլ) կաթիլաներարկման լուծույթ, 500 մլ պլաստիկե փաթեթներ» դեղի՝ 23.136.09B սերիայի կիրառման ժամանակ արձանագրվել են պիրոգեն ռեակցիաներին բնորոշ ախտանշաններ։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում