ԼԼուսինե Մուրադյան

Կանզասի նահանգապետի հետ քննարկվել են խելացի անասնաբուծության ոլորտում գործակցության հնարավորությունները

Կանզասի նահանգապետի հետ քննարկվել են խելացի անասնաբուծության ոլորտում գործակցության հնարավորությունները

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Խոջոյանը և ՀԱԱՀ պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանը հունիսի 22-ին հյուրընկալել են ԱՄՆ Կանզաս նահանգի նահանգապետ Լորա Քելիին, ԱՄՆ բրիգադային գեներալ Մայքլ Վեներդիին և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոյին։ Այդ մասին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից:

 

Հյուրերը շրջել են ՀԱԱՀ-ի լաբորատորիաներում և ծանոթացել իրականացվող հետազոտական աշխատանքներին։ Շրջայցի ընթացքում հյուրերին ներկայացվել են համալսարանի գործունեությունը, միջազգային, այդ թվում՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող կրթական ծրագրերն ու վերջին տարիներին համալսարանի արդիականացման ուղղությամբ կատարված աշխատանքները։

 

 
Շրջայցին հաջորդել է քննարկում, որի ընթացքում կողմերը դիտարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության հնարավորությունները, մասնավորապես ճշգրիտ գյուղատնտեսության, նորարար ագրոտեխնիկայի կիրառման, համատեղ հետազոտությունների ու ծրագրերի իրականացման, խելացի անասնաբուծության, անասնաբուժական ծառայությունների մատուցման և մի շարք այլ ուղղություններով։

 

Նույն օրը Արման Խոջոյանը և Լորա Քելին հանդիպել են բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, կրթության և ֆինանսաբանկային ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների հետ։
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում