ԼԼուսինե Մուրադյան

Ջերմաստիճանը հունիսի 24-26-ն աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով

Ջերմաստիճանը հունիսի 24-26-ն աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով

Հանրապետության տարածքում հունիսի 24-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ ինտենսիվ։ Հունիսի 24-ի, 27-28-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։ Հունիսի 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 24-26-ն աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով։

Երևան քաղաքում հունիսի 24-ի գիշերը և առավոտյան ժամերին սպասվում են անձրև և ամպրոպ։ Հունիսի 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 27-28-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում