ԼԼիլիթ Ասատրյան

Հունիսի 23-ից կմեկնարկի բարեգործական կազմակերպությունների կողմից Արցախ ուղարկված մարդասիրական օգնության բաշխման հերթական փուլը

Հունիսի 23-ից կմեկնարկի բարեգործական կազմակերպությունների կողմից Արցախ ուղարկված մարդասիրական օգնության բաշխման հերթական փուլը

Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 23-ից կմեկնարկի բարեգործական կազմակերպությունների կողմից Արցախ ուղարկված մարդասիրական օգնության բաշխման հերթական փուլը, որի շրջանակներում Ստեփանակերտ քաղաքում փաստացի բնակվող՝ հաշմանդամության խումբ ունեցող և կերակրողին կորցրած՝ 63 տարին լրացած, աշխատանքային կամ սոցիալական կենսաթոշակ ստացող անձանց կտրամադրվի սննդամթերք և հիգիենայի պարագաներ։

 

Օգնությունները կտրամադրվեն Ստեփանակերտ քաղաքի 5 դպրոցներում բացված կետերից։

 

Բաշխման ընթացակարգը կիրականացվի հետևյալ կերպ․

 

N5 դպրոցից՝ կենսաթոշակն «Արցախփոստի»՝ Բաղրամյան 2ա հասցեում գտնվող բաժանմունքից ստացող անձանց.

 

N6 դպրոցից՝ կենսաթոշակն «Արցախփոստի»՝ Ա․ Առաքելյան 4/4 հասցեում գտնվող բաժանմունքից ստացող անձանց.

 
N8 դպրոցից՝ կենսաթոշակն «Արցախփոստի»՝ Հակոբ Հակոբյան 30, Ազատամարտիկների 13/50 հասցեներում գտնվող բաժանմունքներից ստացող անձանց.
 
N9 դպրոցից՝ կենսաթոշակն «Արցախփոստի«՝ Գ․ Լուսավորիչ 5 հասցեում գտնվող բաժանմունքից ստացող անձանց.
 

N11 դպրոցից՝ կենսաթոշակն «Արցախփոստի»՝ Իսակովի 15, Ալեք Մանուկյան 4ա/4 հասցեներում գտնվող բաժանմունքներից ստացող անձանց։

 
Նշված խմբերին պատկանող՝ Ստեփանակերտ քաղաքում փաստացի բնակվող տեղահանված անձանց օգնությունը կտրամադրվի համար 6 դպրոցից։
 

Աջակցությունները կտրամադրվեն ժամը 10։00-ից մինչև 17։00-ն։ Ընդմիջման ժամը 13։00-14։00-ն է։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում