ԼԼուսինե Մուրադյան

Ի հիշատակ Վիգեն Խաչատրյանի՝ Ազգային ժողովի նիստերի դահլիճի դիմաց սգո հուշամատյան կբացվի

Ի հիշատակ Վիգեն Խաչատրյանի՝ Ազգային ժողովի նիստերի դահլիճի դիմաց սգո հուշամատյան կբացվի

Ի հիշատակ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանի՝ հունիսի 22-ին՝ ժամը 12։30-ից, Ազգային ժողովի նիստերի դահլիճի դիմաց կբացվի սգո հուշամատյան: Հուշամատյանը կփակվի հունիսի 23-ին՝ ժամը 13:00-ին: Այդ մասին հայտնում են Ազգային ժողովից:

Հիշեցնենք, որ 72 տարեկանում մահացել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը: Նա մահացել է սրտի կաթվածից:

Քաղաքական գործիչը խորհրդային տարիներին եղել է Երևանի քաղկոմի առաջին քարտուղար, կոմկուսի Գուգարքի շրջկոմի առաջին քարտուղար։ Հայաստանի անկախացումից հետո եղել է տարբեր գումարումների խորհրդարանների պատգամավոր, Երևանի փոխքաղաքապետ, Լոռու մարզպետ, ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, անդամակցել է Սահմանադրական հանձնաժողովին։ Գլխավորել է Ռամկավար ազատական (լիբերալ դեմոկրատական) կուսակցությունը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում