ԼԼիլիթ Ասատրյան

Ամերիկյան «Philos Project»-ի պատվիրակությունը Ջերմուկում ծանոթացել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին

Ամերիկյան «Philos Project»-ի պատվիրակությունը Ջերմուկում ծանոթացել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին

Ամերիկյան «Philos Project» կազմակերպության պատվիրակությունը Ջերմուկում է: Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է Ջերմուկի քաղաքապետ Վահագն Արսենյանը:

«Պատվիրակության այցը Հայաստան նախաձեռնել է «Philos Project»-ի նախագահ Ռոբերտ Նիքոլսոնը` Ջեյմս Թուֆենկյանի հիմնադրամի աջակցությամբ: Պատվիրակության կազմում ընդգրկված է նաև կրոնական ազատությունների հարցով ԱՄՆ նախկին հատուկ հանձնարարություններով դեսպան Սեմ Բրաունբեքը:

Այցի նպատակն է մասնակիցներին ծանոթացնել Հայաստանի աշխարհաքաղաքական իրավիճակի, ադրբեջանական ագրեսիայի հետևանքների և քրիստոնեական մշակույթի հետ»,- գրել է նա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում