ԷԷլեն Պետրոսյան

Զովք գյուղի մոտակա սարում երկու քաղաքացի է կայծակնահարվել

Զովք գյուղի մոտակա սարում երկու քաղաքացի է կայծակնահարվել

Հունիսի 14-ին՝ ժամը 09։28-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զովք գյուղի մոտակա սարում երկու քաղաքացի կայծակնահարվել է․ սարից իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Ինչպես տեղեկացնում են Փրկարար ծառայությունից՝ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ա․ Ղ․-ն (ծնված 1982 թ.) և Մ․ Խ․-ն (ծնված 1988 թ.) տեղի ուժերով իջեցվել են սարից:

 

Փրկարարները տուժածներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում