ԼԼիլիթ Ասատրյան

ՃՏՊ Մասիս քաղաքում. կա մեկ զոհ և տուժած

ՃՏՊ Մասիս քաղաքում. կա մեկ զոհ և տուժած

Հունիսի 14-ին` ժամը 04։50-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի ոստիկանության հարևանությամբ՝ խաչմերուկում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մասիս քաղաքի 4-րդ փողոցում Opel մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն. Պ., ծնված 1959 թ.) կողաշրջվել է, ինչի հետևանքով ուղևոր Ռ. Մ.-ն (ծնված 1963 թ.) տեղում մահացել է, իսկ վարորդը հոսպիտալացվել՝ Էրեբունի ԲԿ: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում