ԼԼիլիթ Ասատրյան

Փաստաբանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առնչությամբ ՄԻՊ նախաձեռնությամբ սկսվել է քննարկման ընթացակարգ

Փաստաբանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առնչությամբ ՄԻՊ նախաձեռնությամբ սկսվել է քննարկման ընթացակարգ

Ներքին գործերի նախարարության Ոստիկանության կենտրոնական բաժնում փաստաբանի նկատմամբ առերևույթ բռնություն գործադրելու դեպքի առնչությամբ Պաշտպան Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ սկսվել է քննարկման ընթացակարգ: Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից:

«Այսօր տարածված տեղեկությունների համաձայն՝ ՆԳՆ Ոստիկանության Կենտրոնական բաժնում բռնություն է գործադրվել փաստաբան Կարեն Ալավերդյանի նկատմամբ։ Դեպքի կապակցությամբ՝ Պաշտպանի սեփական նախաձեռնությամբ սկսվել է քննարկման ընթացակարգ։

Համապատասխան գրություններ կհասցեագրվեն ՀՀ գլխավոր դատախազություն և ՀՀ ներքին գործերի նախարարություն՝ նշված դեպքի հանգամանքները մանրամասն և բազմակողմանի քննության առարկա դարձնելու պահանջով:

Հարկ է ընդգծել, որ փաստաբանի պաշտպանված մասնագիտական գործունեությունը երկրում մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգի կարևորագույն նախապայմաններից է, արդարադատության համակարգում և իրավունքի գերակայության ապահովման գործում այն ունի առանցքային կարևորություն»,- ասված է ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում