ԼԼիլիթ Ասատրյան

Հրդեհ Սպիտակ քաղաքում. այրվել է ավտոմեքենա

Հրդեհ Սպիտակ քաղաքում. այրվել է ավտոմեքենա

Հունիսի 12-ին` ժամը 01:21-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սպիտակ քաղաքի Պանրագործների փողոցում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:36-ին, մարվել՝ 01:49-ին: Այրվել են «GAZ» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում