Օրը՝ 60 վայրկյանում | 10.06.2023

ԼԼիլիթ Սեդրակյան

Հունիսի 9-ին՝ ժամը 18:30-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Կախակնի ուղղությամբ կրակ են բացել ՀՀ ԶՈՒ զինծառայողներին տեղափոխող մեքենայի վրա: Ժամը 22:50-ին, տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Կախակնի հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ականանետ: 

Ադրբեջանի ԶՈՒ-ն շփման գծի հարավարևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ականանետ. հայկական կողմը կորուստներ չունի.Արցախի ՊՆ:

Լաչինի միջանցքն օր առաջ բացելու պահանջով արցախցի մանուկները նամակով դիմել են ՅՈՒՆԻՍԵՖ-ին: 

Փարիզի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է արցախցիներին հրատապ օգնություն տրամադրելու բանաձև: 

Հայաստան-Ադրբեջան գործընթացում Եվրամիության միջնորդությունը պայմանավորված է Ռուսաստանին դուրս մղելու ձգտմամբ. Զախարովա: 

Շոլցը հայտարարել է, որ մտադիր է հեռախոսազրույց ունենալ Պուտինի հետ. Պեսկովը նշել է, որ Պուտինը դեռ չի նախատեսում հեռախոսազրույց Շոլցի հետ։

Անկարայում հրթիռների և պայթուցիկ նյութերի արտադրության գործարանում պայթյուն է որոտացել. կան զոհեր:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում