ՄՄարիամ Մխիթարյան

Լեհաստանը մտադիր չէ վճարել մյուս երկրների միգրացիոն քաղաքականության սխալների համար. Մորավեցկի

Լեհաստանը մտադիր չէ վճարել մյուս երկրների միգրացիոն քաղաքականության սխալների համար. Մորավեցկի

Տարաձայնություն ԵՄ-ում միգրացիոն խնդրի շուրջ: Լեհաստանի իշխանությունները դեմ են արտահայտվել ասիական և աֆրիկյան երկրներից միգրանտներ ընդունելու ԵՄ նոր ծրագրին, որը Բրյուսելում քննարկել են Եվրամիության ներքին գործերի նախարարները։ Այդ մասին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին։

«Համերաշխությունն ու հյուրընկալությունը չեն կարող ուժով առաջ մղվել: Հարկադիր վերաբնակեցումը չի լուծում միգրացիայի խնդիրը, այլ խախտում է անդամ երկրների ինքնիշխանությունը: Լեհաստանը չի վճարի մյուս երկրների միգրացիոն քաղաքականության սխալների համար»,- գրել է նա Ֆեյսբուքում։

Մորավեցկին հիշեցրել է, որ Լեհաստանն ընդունել է մեծ թվով փախստականների Ուկրաինայից, և «ոչ ոք չի օգնել հանրապետությանն այդ հարցում»։

Միգրացիայի վերաբերյալ ԵՄ նոր ծրագրի նախագիծը նախատեսում է քվոտաների սահմանում անօրինական ներգաղթյալներին ընդունելու համար: Ըստ նախագծի՝ հնարավոր է հրաժարվել նրանց ընդունելուց, բայց պետք է ներդրում կատարել ընդհանուր հիմնադրամում՝ մյուս երկրներում փախստականներին տեղավորելու համար:

Բրյուսելում նախարարների հանդիպման որոշ մասնակիցներ շտապել են այդ ծրագիրն անվանել պատմական, սակայն Հունգարիան և Լեհաստանը դեմ են։ Նրանք առաջարկել են շարունակել քննարկումները ԵՄ հաջորդ գագաթնաժողովում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում