ԼԼիլիթ Ասատրյան

Հրդեհի ահազանգ Աբովյան քաղաքում

Հրդեհի ահազանգ Աբովյան քաղաքում

Հունիսի 9-ին` ժամը 01:24-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Աբովյան քաղաքի Երիտասարդական փողոցում գտնվող ուսումնարանի շենքում։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է նախկին ուսումնարանի շենքի մասնաշենքերից մեկի 2-րդ հարկում (մոտ 600 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։17-ին, մարվել՝ 02։55-ին։ Այրվել են կենցաղային իրեր, մանրահատակը (մոտ 5 քմ) և տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 4 քմ):

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում