ԼԼիլիթ Ասատրյան

Հանրային հեռուստաընկերությունը և ԵՊՀ-ն սկսում են մագիստրոսի նոր կրթական ծրագիր՝ «Հեռուստալրագրություն»

Հանրային հեռուստաընկերությունը և ԵՊՀ-ն սկսում են մագիստրոսի նոր կրթական ծրագիր՝ «Հեռուստալրագրություն»

Հանրային հեռուստաընկերությունը և ԵՊՀ-ն սկսում են մագիստրոսի նոր կրթական ծրագիր՝ «Հեռուստալրագրություն»: Այդ մասին ասված է «Հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանի Ֆեյսբուքի էջում։

 

«1 տարի տևողությամբ այս ծրագիրը կօգնի բացահայտել հեռուստատեսության աշխարհը, ձեռք բերել ժամանակին համահունչ տեսական ու գործնական գիտելիքներ և կիրառել դրանք:

 

Դասավանդելու են մեդիաոլորտի հայտնի մասնագետներ, որոնք իրենց տարիների փորձը կփոխանցեն երիտասարդներին:

 

Ընդունելությունն առցանց է՝ երկու փուլով: Առաջին փուլի վերջնաժամկետը հունիսի 30-ն է»,- նշված է գրառման մեջ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում