ԼԼիլիթ Ասատրյան

Փրկարարներն ապամոնտաժել են արտաքին լուսավորության սյան վրա ընկած գովազդային վահանակը

Փրկարարներն ապամոնտաժել են արտաքին լուսավորության սյան վրա ընկած գովազդային վահանակը

Հունիսի 7-ին, ժամը 22։12-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փարաքար գյուղի Երևանյան փողոցում գովազդային վահանակը պոկվել և ընկել է արտաքին լուսավորության սյան վրա. առկա է ընկնելու վտանգ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն իրականացրել են սահմանազատում և հատուկ տեխնիկայի միջոցով ապամոնտաժել կախված գովազդային վահանակը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում