Կառավարությունը ավելի քան 396 մլն դրամ հատկացրեց մի շարք մարզերում կրթական հաստատությունների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմմանը

ԼԼիլիթ Ասատրյան

Կառավարությունը վերաբաշխում կատարեց ԿԳՄՍ նախարարության բյուջեում և 396 մլն 600 հզր դրամ հատկացրեց Արագածոտնի, Արմավիրի և Գեղարքունիքի մարզերում կրթական հաստատությունների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմմանը:

«Այս նախագծով մենք իրականացնելու ենք նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և փորձաքննության ծառայությունների ձեռքբերման համար միջոցների հատկացումը»,- ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նա նշեց, որ արդյունքում 42 հաստատություն Արագածոտնում, Արմավիրում և Գեղարքունիքում կունենան ամբողջովին նոր, պայմաններին բավարարող և արդիական գույքով հագեցված կրթահամալիրներ և դպրոցներ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում