Մայիս 11-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ՄՄարիա Գաբրիելյան

Ատրպէյճան հրետանային և ականանէտային միջոցներով կրակ բացած է Գեղարքունիքի ուղղութեամբ: Հայկական կողմը ունի 4 վիրաւոր:

Հրետակոծութեան ուժգնութիւնը նուազած է Հայաստանի բանակի խոհեմ և արդիւնաւէտ պատասխան գործողութիւններէն յետոյ. Փաշինեան:

Որևէ բնակավայրէն տարհանում չէ եղած. Գեղարքունիքի մարզպետ:

Վարչապետը քիչ հաւանական կը համարէ, որ Կիրակի Պրիւքսէլի մէջ կնքուի խաղաղութեան պայմանագիր:

Սրացման նպատակը բանակցութիւնը զերոյացնելն ու Լաչինի միջանցքէն ուշադրութիւնը շեղելն է. Փաշինեան:

Ռուսաստանը Հայաստանէն ու Ատրպէյճանէն զսպուածութիւն կ՛ակնկալէ. Փեսքով:

Պլինքըն և Միշէլ քննարկած են Հայաստանի և Ատրպէյճանի միջև խաղաղութեան աջակցելու հնարաւորութիւնները:

Չաւուշօղլուն Լաւրովին հետ քննարկած է Հայաստան-Ատրպէյճան, Հայաստան-Թուրքիա զարգացումները:

Հայաստանը, Հնդկաստանը և Իրանը «Պարսից ծոց-Սև ծով» միջանցքի ուղղութեամբ: կ՛աշխատին։

Ուքրանիոյ աւելի շատ ժամանակ հարկաւոր է հակայարձակման համար. Զելենսքի:

Հեղինակ՝ Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում