ԳԳոհար Սարգսյան

Կապանում հայտնաբերված ադրբեջանցուն փոխանցել են ԱԱԾ-ին

Կապանում հայտնաբերված ադրբեջանցուն փոխանցել են ԱԱԾ-ին

Սյունիքի մարզում բնակիչների կողմից հայտնաբերված երկրորդ ադրբեջանցին արդեն ոստիկանությունում չէ, նրան փոխանցել են Ազգային անվտանգության ծառայությանը: Այս մասին 1lurer.am-ին հայտնեցին Ներքին գործերի նախարարության լրատվական վարչությունից։ 

Հիշեցնենք, որ Հայաստանի տարածքում արդեն 3 օր փնտրվող ադրբեջանցի երկրորդ զինծառայողը հայտնաբերվել և ձերբակալվել է Կապանի Աճանան գյուղի տարածքում:

Պաշտպանության նախարարությունն ապրիլի 10-ին հայտնել էր Հայաստանի տարածքում Ադրբեջանի մեկ զինծառայողի հայտնաբերելու և ձերբակալելու մասին: Նրան գտել էին Սիսիանի Աշոտավան գյուղի տարածքում, հենց նա էր ասել, որ իր հետ ևս մեկն է եղել:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում