ԳԳոհար Սարգսյան

ՃՏՊ Խնձորեսկ գյուղի խաչմերուկում. կան տուժածներ

ՃՏՊ Խնձորեսկ գյուղի խաչմերուկում. կան տուժածներ

Ապրիլի 4-ին՝ ժամը 13:03-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խնձորեսկ գյուղի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ Խնձորեսկ գյուղի խաչմերուկի մոտակայքում բախվել են «Mercedes-Benz E221» (վարորդ՝ Ս. Մ., ծնված 1996 թ․) և «VAZ-2107» (վարորդ՝ Հ. Ս., ծնված 1987 թ․) մակնիշների ավտոմեքենաները:
 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը վարորդ Ս. Մ.-ն և «VAZ-2107» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա. Մ.-ն (ծնված 2002 թ․) հոսպիտալացվել են Գորիս քաղաքի ԲԿ:

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «VAZ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս բերել ավտոմեքենայից և տեղափոխել Գորիս քաղաքի ԲԿ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում