Օրը՝ 60 վայրկյանում | 30.03.2023

ԳԳոհար Սարգսյան

Ադրբեջանի զինուժն այս գիշեր փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին Աղավնո և Տեղ գյուղերի արանքում։

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Բերդաշենում տրակտորով աշխատող բնակչի ուղղությամբ։

Հուսով ենք՝ առաջիկայում կոնկրետ տեղաշարժեր կլինեն ինչպես Ստեփանակերտ-Բաքու, այնպես էլ Հայաստան-Ադրբեջան բանակցային ձևաչափերում. վարչապետ։

Ադրբեջանն ուղիղ դիտարկման տակ է վերցրել Ստեփանակերտը Հին շեն, Մեծ շեն և մի քանի այլ գյուղերի հետ կապող գրունտային ճանապարհը․ Փաշինյան։

Նիկոլ Փաշինյանը և Շառլ Միշելը մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի շուրջ։

Լավրովը կմեկնի Թուրքիա. оրակարգում կլինի նաև Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցը։

ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Իրաքում ռազմական ուժ կիրառելը թույլատրող բանաձևի չեղարկմանը։

Ռուսաստանը Հունգարիային ներառել է ոչ բարեկամական երկրների ցանկում։

Գրոսին հայտարարել է, որ Զապորոժիեի ատոմակայանը հնարավոր չէ պաշտպանել. Sky News։

Հռոմի Ֆրանցիսկոս պապի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է, նա հոսպիտալացվել է։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում