ԳԳոհար Սարգսյան

ՀԷՑ-ի բաժանորդ դառնալու վճարները բարձրացվում են. Գարեգին Բաղրամյան

ՀԷՑ-ի բաժանորդ դառնալու վճարները բարձրացվում են. Գարեգին Բաղրամյան

ՀԷՑ-ի բաժանորդ դառնալու վճարները բարձրացվում են, հայտնել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:

Նա հիշեցրել է, որ 2008 թվականից միացման վճարները նույն են եղել, ինչը վերանայվել է նախորդ տարվա ապրիլին: Բաղրամյանի խոսքով՝ հիմքում այն է, որ նոր միացող բաժանորդները արդեն իսկ գործող բաժանորդների համար խնդիրներ չստեղծեն ու նրանց վրա ֆինանսական բեռը չավելացնեն:

Գարեգին Բաղրամյան (ՀԾԿՀ նախագահ) - 2008 թվականին հարաբերությունը եղել է այսպես, որ իր միացման վրա ծախսվող գումարի 50 տոկոսը բաժանորդն է փոխհատուցում, մնացած 50 տոկոսը ՀԷՑ-ը կատարում է ներդրումային ծրագրից, մնացած բոլոր բաժանորդներն այդ ներդրումային ծրագիրը փոխհատուցում են: Այսօր իրավիճակը փոխվել էր ու դարձել էր, որ նոր միացող բաժանորդն ընդամենը 10 տոկոսն էր փոխհատոցում, իսկ ներդրումները 90 տոկոսը գործող բաժանորդներն էին փոխհատուցում: Հիմա բալանս է վերականգնվել: 

Հեղինակ՝ Անի Օհանյան

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում