ՄՄարիամ Մխիթարյան

Զանգվածային գործադուլ Գերմանիայում

Զանգվածային գործադուլ Գերմանիայում

Երկուշաբթի Գերմանիայում անցկացվել է վերջին 30 տարվա ընթացքում ամենամեծ գործադուլը, որը կազմակերպել են երկրի երկու խոշորագույն տրանսպորտային արհմիությունները՝ Verdi-ի սպասարկման ոլորտի աշխատողների արհմիությունը և EVG-ն, որը ներկայացնում է բազմաթիվ երկաթուղայինների շահերը:

Գործադուլը համազգային է։ Verdi-ն ներկայացնում է 2.5 միլիոն պետական ծառայողների շահերը և պահանջում է նրանց աշխատավարձերի բարձրացում 10,5 տոկոսով, իսկ EVG-ն պաշտպանում է  երկաթուղային և ավտոբուսային ընկերությունների 230.000 աշխատողների շահերը:

Գործադուլը պաշտոնապես սկսվել է երկուշաբթի՝ մարտի 27-ի կեսգիշերին, և պետք է տևի մինչև երեքշաբթի:

Գերմանիայում գործադուլը հանգեցրել է օդային և երկաթուղային տրանսպորտի աշխատանքի լուրջ խախտումների։ Այս մասին գրում Է Bloomberg-ը։

Գործակալության տվյալներով՝ Ֆրանկֆուրտում և Մյունխենում չեն գործում խոշոր միջազգային օդանավակայանները, իսկ հիմնական երկաթուղային օպերատորը՝ Deutsche Bahn-ը, չի իրականացնում մերձքաղաքային և հեռահար գնացքների մեկնում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում