Օրը՝ 60 վայրկյանում | 27.03.2023

ԳԳոհար Սարգսյան

ՊԲ զինծառայողները կասեցրել են Ադրբեջանի ԶՈՒ առաջխաղացման փորձը Ստեփանակերտ-Լիսագոր ճանապարհի ուղղությամբ:

Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են Մարտակերտի նռան այգում աշխատող մարդկանց ուղղությամբ:

Ռուբեն Ռուբինյանն Իսպանիայի դեսպանին է ներկայացրել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վիճակը:

Բորելը սպառնացել է նոր պատժամիջոցներ կիրառել Բելառուսի նկատմամբ ռուսական միջուկային զենքի տեղակայման դեպքում:

Բայդենը մտադիր է պահպանել ԱՄՆ ռազմական ներկայությունը Սիրիայում:

Հյուսիսային Կորեան երկու բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ:

Կիևը պահանջել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ հրավիրել՝ կապված Բելառուսում ռուսական միջուկային զենքի տեղակայման մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարության հետ։

Իսրայելի պաշտպանության նախարարը հեռացվել է պաշտոնից Նեթանյահուի դատաիրավական բարեփոխումները քննադատելու համար: Հակակառավարական ցույցերը նոր թափ են ստացել, սկսվել է համընդհանուր գործադուլ:

Ահաբեկչություն Քաբուլում. կան զոհեր և վիրավորներ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում