ԱԱրսեն Մկրտչյան

Հատուկ տակտիկական ուսումնավարժություններ Արագածոտնի դպրոցներում

Հատուկ տակտիկական ուսումնավարժություններ Արագածոտնի դպրոցներում

ՆԳՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության Ապարանի և Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատների ծառայողներն Ապարան քաղաքի ավագ և Դաշտադեմ գյուղի Գ․ Բաղդասարյանի անվան միջնակարգ դպրոցներում իրականացրել են «Հրդեհաշիջում, տարհանում և առաջին բժշկական օգնության կազմակերպումը ուսումնական հաստատություններում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ։

 

Ուսումնավարժությունների շրջանակներում կատարվել են դպրոցների անձնակազմերի տարհանում, տուժածների հայտնաբերում և առաջին բժշկական օգնության ցուցաբերում:

 

Հերթափոխերի պետերի հանձնարարությամբ օղակի հրամանատարների և կապավորների միջոցով իրականացվել է հրդեհի վայրի հետախուզություն՝ հրդեհի բռնկման վայրի, դյուրավառ նյութերի և լարման տակ գտնվող էլեկտրասարքավորումների առկայության ճշգրտման համար։

 

Ուսումնավարժությունների ավարտին կատարվել են արդյունքների ամփոփում և կատարողականի գնահատում։
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում