ԼԼիլիթ Ասատրյան

Սիսիան և Անի համայնքներում քվեարկությանը մասնակցել է 21226 քաղաքացի. ԿԸՀ

Սիսիան և Անի համայնքներում քվեարկությանը մասնակցել է 21226 քաղաքացի. ԿԸՀ

Մարտի 26-ին՝ ժամը 20։00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով փակվել են ՏԻՄ ընտրությունների համար ձևավորված բոլոր 61 ընտրական տեղամասերը, և սկսվել է քվեարկության արդյունքների ամփոփման փուլը։

Սյունիքի մարզի Սիսիան համայնքում ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 49.63%-ը կամ 22880 քաղաքացիներից 11356-ը։ Շիրակի մարզի Անի համայնքում քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 62.01%-ը կամ 15918 քաղաքացուց 9870-ը։

Երկու համայնքներում քվեարկությանը մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող  ընտրողների 54.71%-ը կամ  21226 քաղաքացի։ 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում