ԼԼիլիթ Ասատրյան

ՃՏՊ Կապան-Աղվանի ավտոճանապարհին. կա զոհ

ՃՏՊ Կապան-Աղվանի ավտոճանապարհին. կա զոհ

Մարտի 26-ին՝ ժամը 06։50-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
 

Պարզվել է, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 20-րդ կմ-ին Mercedes-Benz (վարորդ՝ Ֆ. Օ., ծնված 1988 թ.) մակնիշի բեռնատարը բախվել է KamAZ (վարորդ՝ Վ. Թ., ծնված 1985 թ.) մակնիշի բեռնատարին, այնուհետև դուրս եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել. Ֆ․ Օ.-ն տեղում մահացել է:

 

Փրկարարները դին մոտեցրել են դի տեղափոխող ավտոմեքենային։


Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում