ԼԼիլիթ Ասատրյան

Հունիսին կորեացի մասնագետների խումբ կայցելի Հայաստան՝ համագործակցության ուղղություններն ուրվագծելու համար

Հունիսին կորեացի մասնագետների խումբ կայցելի Հայաստան՝ համագործակցության ուղղություններն ուրվագծելու համար

Սեուլում մեկնարկած «Բժշկական Կորեա 2023» համաշխարհային 13-րդ համաժողովին մասնակցում է առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը:

 

Համաժողովի շրջանակներում նախարարի առաջին տեղակալը Սեուլում մի շարք երկկողմ և բազմակողմ հանդիպումներ է ունեցել:

 

Հարավային Կորեայի առողջության և բարեկեցության նախարարի առաջին տեղակալի հետ հանդիպմանը Լենա Նանուշյանը երախտագիտություն է հայտնել կորոնավիրուսի համավարակի ժամանակ տրամադրած օգնության համար, կարևորել երկրների միջև երկարամյա համագործակցությունը:
 

 

Խոսելով առողջապահական բարեփոխումներից` Լենա Նանուշյանը նշել է հատկապես բժշկական համապարփակ ապահովագրության մասին, որն այս պահին Հայաստանում ներդրման փուլում է:

 

Կորեացի գործընկերը պատրաստակամություն է հայտնել փորձի փոխանակմամբ օգտակար լինել Հայաստանին, մասնավորապես պայմանավորվածություն է ձեռք բերվել Կորեայի օժանդակությամբ Հայաստանի ապահովագրական ֆոնդի մասնագետների համար վերապատրաստման ծրագրեր իրականացնել:
 

 

Կորեայի առողջապահական արդյունաբերության ինստիտուտի ղեկավար կազմի հետ հանդիպման ժամանակ կողմերը հստակեցրել են, որ հունիսին կորեացի մասնագետներից կազմված խումբ կայցելի Հայաստան` տեղում համագործակցության ուղղություններն ուրվագծելու համար:

 

Աշխատանքային այցի շրջանակներում առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը եղել է նաև Կորեայի պլաստիկ վիրաբուժության և վերականգնողական բժշկության ժամանակակից կենտրոնում, որտեղ ևս համագործակցության մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում