ՄՄարիամ Մխիթարյան

Փետրվարյան երկրաշարժերից հետո Թուրքիայում գոյացել են 101 մլն տոննա փլատակների բեկորներ և աղբ

Փետրվարյան երկրաշարժերից հետո Թուրքիայում գոյացել են 101 մլն տոննա փլատակների բեկորներ և աղբ

Թուրքիայում փետրվարյան երկրաշարժերից հետո 101 միլիոն տոննա աղբ ու փլատակների մնացորդներ հեռացնելու աշխատանքներ կիրականացվեն, գրում է Hürriyet թերթը։

Երկրի շրջակա միջավայրի, քաղաքաշինության և կլիմայի փոփոխության նախարարությունից հայտնել են, որ փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժերից հետո մնացած աղբի ծավալը կազմում է մոտ 46 մլն խորանարդ մետր: Միայն հարավային Հաթայ նահանգում կհեռացվի ավելի քան 16 մլն տոննա աղբ։

Պաշտոնյաները հայտնում են, որ առնվազն 2,5 միլիոն տոննա աղբ ու բեկորներ կարող են ուղարկվել վերամշակման:

Իշխանությունները տեղեկացրել են նաև, որ խիստ վնասված և ավերված տների բնակիչները կկարողանան հետ ստանալ իրենց արժեքավոր իրերը։ Նախատեսված է դրանք հանել փլատակների տակից և հանձնել տերերին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում