Օրը՝ 60 վայրկյանում | 23.03.2023

ԳԳոհար Սարգսյան

Խաղաղության պայմանագիրը լինելու է մինչ օրս բարձրագույն մակարդակներում ձեռք բերված գրավոր փաստաթղթերի հիման վրա. ՀՀ վարչապետ:

Լեռնային Ղարաբաղում միջազգային առաքելության համար անհրաժեշտ է Երևանի և Բաքվի համաձայնությունը. Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ:

ՌԴ-ն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում միջադեպերի քանակի և թշնամական հռետորաբանության աճով. Զախարովա:

Ադրբեջանը հարցականի տակ է դնում մարդու իրավունքների վրա հիմնված մոտեցումները. ՀՀ ԱԳ փոխնախարար:

Արցախը հայաթափելու համար Ադրբեջանը ոչինչ չի խնայում. Գուրգեն Ներսիսյան:

Ինչո՞ւ ԱՄՆ-ը պետք է վճարի Ադրբեջանի ռազմական կրթության համար, որը հարձակվում է Հայաստանի վրա. Մենենդես:

Ամերիկացի սենատոր Գերի Փիթերսը մտահոգություն է հայտնել Ադրբեջանին ԱՄՆ-ի կողմից շարունակվող ֆինանսական օգնությամբ:

Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանին հայտնել են Հաագայի դատարանի որոշումը կատարելու և Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտությունը:

Ճնշում եմ գործադրում Ադրբեջանի վրա, որպեսզի Լաչինի միջանցքը վերաբացվի. Բլինքեն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում