Օրը՝ 60 վայրկյանում | 21.03.2023

ԳԳոհար Սարգսյան

Զինծառայողը մոլորվել է տեղանքում ու մեքենայով հայտնվել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում. ՀՀ ՊՆ:

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է արտահերթ եռալեզու զեկույց՝ Ադրբեջանի կողմից Արցախի 100-օրյա շրջափակման հետևանքով մարդու անհատական և հավաքական իրավունքների խախտումների մասին:

Քաղաքակիրթ աշխարհը 100 օր է՝ լուռ հետևում է փոքրիկ Արցախի շուրջ զարգացումներին. Արթուր Թովմասյանի հայտարարությունը:

Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը քայլ էր՝ խթանելու ճանաչման գործընթացը. Թաբեա Ռյոսներ:

Ադրբեջանում համատարած են մարդու իրավունքների խախտման դեպքերը. ԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցը:

Իսրայելի Հայֆա քաղաքի հրապարակներից մեկն անվանվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անունով:

Ղազախստանն առաջին անգամ նավթ է ուղարկել Ադրբեջան՝ շրջանցելով Ռուսաստանը:

Ֆրանսիայում շարունակվում են կենսաթոշակային տարիքի բարձրացման դեմ զանգվածային ցույցերը:

Կրեմլում Ռուսաստանի և Չինաստանի նախագահների ոչ պաշտոնական հանդիպումը տևել է շուրջ 4,5 ժամ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում