ԼԼիլիթ Ասատրյան

Կարևորվել են Հայաստանում և Վրաստանում արագ արձագանքման բժշկական թիմերի ստեղծման շուրջ աշխատանքային հարաբերությունները

Կարևորվել են Հայաստանում և Վրաստանում արագ արձագանքման բժշկական թիմերի ստեղծման շուրջ աշխատանքային հարաբերությունները

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին:

 
 
 

Նախարարը շնորհավորել է դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ. «Վստահ եմ, որ Հայաստանի ու Վրաստանի միջև առկա ամենաբարձր մակարդակի հարաբերությունները նոր թափ կստանան»։

 
Հնարավոր է սա 2 մարդ, մարդիկ կանգնած են and մարդիկ նստած են նկարն է
 

Դեսպան Գիորգի Շարվաշիձեն նշել է, որ հայ-վրացական միջկառավարական հարաբերությունները ևս լավ ելակետ են առողջապահության ոլորտում ավելի սերտ գործակցություն զարգացնելու համար:

 

Կարևորվել են արտակարգ իրավիճակներում արագ արձագանքելու, Հայաստանում և Վրաստանում արագ արձագանքման բժշկական թիմերի ստեղծման շուրջ աշխատանքային հարաբերությունները:
 

Քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող առողջապահական ուղղություններով կրթական և մասնագիտական փորձի փոխանակման հնարավորությունները:

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում