ԳԳոհար Սարգսյան

ՃՏՊ Մեղրի-Երևան ավտոճանապարհին․ կա տուժած

ՃՏՊ Մեղրի-Երևան ավտոճանապարհին․ կա տուժած

Մարտի 20-ին՝ ժամը 15:04-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդանիձոր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ Մեղրի-Երևան ավտոճանապարհի 17-րդ կմ-ին Mitsubishi Pajero IO մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Մ․, ծնված 1959 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 2 մետր սահել ճանապարհամերձ հատված:

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ուղևոր Ա․ Մ․-ին (ծնված 1980 թ.) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է Մեղրու ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում