ՔՔրիստինե Ոսկանյան

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին Ջերմուկում ներկայացվել է քաղաքի տնտեսությանը հասցված վնասը. լուսանկարներ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին Ջերմուկում ներկայացվել է քաղաքի տնտեսությանը հասցված վնասը. լուսանկարներ
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը այսօր աշխատանքային այց է կատարել Ջերմուկ:
 
Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանը հայտնել է՝ Իմանգալի Տասմագամբետովի հետ, բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ, այցելել են սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով տուժած վայրեր։
 
 
«Հանդիպման ընթացքում ներկայացվել է քաղաքի տնտեսությանը հասցված վնասը, նաև բնակիչների մոտ առաջացած բազմաթիվ սոցիալական ու հոգեբանական խնդիրները։
 
 
Նշվել է, որ ռազմական գործողությունների պահին Ջերմուկի առողջարաններում ու հյուրատներում բազմաթիվ զբոսաշրջիկներ են եղել, նաև որ ադրբեջանական ագրեսիայի թիրախ են դարձել ոչ միայն ռազմական դիրքերը, այլև քաղաքացիական ենթակառուցվածքներ։
 
 
Շնորհակալություն եմ հայտնում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովին՝ մեր խաղաղ քաղաքի նկատմամբ իրականացված ռազմական գործողություններն ու դրանց հետևանքները ուշադրության կենտրոնում պահելու, նաև ցուցաբերած սրտացավ վերաբերմունքի համար»,- Ֆեյսբուքում գրել է Արսենյանը՝ հրապարակելով լուսանկարներ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում