Օրը՝ 60 վայրկյանում | 14.03.2023

ԳԳոհար Սարգսյան

Ադրբեջանը ձգտում է խաղաղության պայմանագրի միջոցով ՀՀ-ին տարածքային պահանջներ ձևակերպել, ինչը կարմիր գիծ է մեզ համար. Փաշինյան:

Հիմա շատ մեծ է էսկալացիայի հավանականությունը Հայաստանի սահմանի երկայնքով, և ԼՂ-ում. Վարչապետ:

ՀԱՊԿ-ը, ցանկանալով թե չցանկանալով, դուրս է գալիս ՀՀ-ից, և դա մեզ անհանգստացնում է. Փաշինյան:

Առաջիկայում նախատեսվում է Հայաստանի արտաքին գործերի նախարարի այցը Մոսկվա:

Խաղաղապահների ուղեկցությամբ Հայաստանից Արցախ զինծառայողներ և զենք չեն տեղափոխվել. Արցախի ՆԳՆ:

Շրջափակման ընթացքում Արցախի տնտեսությանը հասցվել է շուրջ 170 մլն դոլարի վնաս:

Լավրովն ու Աբդոլլահիանը քննարկել են տարածաշրջանում և Ուկրաինայում վերջին զարգացումները:

Իրանում համաներում է շնորհվել 82 հազար 656 մարդու:

Ադրբեջանում ոստիկանությունը կոշտ մեթոդներով ցրել է գյուղացիների բողոքի ակցիան:

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ դառնալու դեպքում կփրկի երկիրը երրորդ համաշխարհային պատերազմից:

Եվրամիությունը հերթական անգամ վեց ամսով երկարաձգել է հակառուսական պատժամիջոցները:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում