Պատրաստվում ենք այնպես անել, որ ՀՀ-ն լիարժեք լինի միջազգային հանրության պատասխանատու ներկայացուցիչ, մյուս կողմից՝ հուսալի գործընկեր. Փաշինյան

ԳԳոհար Սարգսյան

ԵԱՏՄ-ի հետ առևտրաշրջանառությունը 2022 թվականին հսկայական աճ է ունեցել: Այս մասին այսօրվա ասուլիսի ընթացքում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Դա մեզ համար հնարավորություն է, և մենք այդ հնարավորությունն օգտագործում ենք: Մյուս կողմից՝ այսօր Արևմտյան երկրներից անհանգստություններ են հնչում, որ հնարավո՞ր է Հայաստանն օգնում է, որպեսզի պատժամիջոցները շրջանցվեն, սա սպառնալիք է մեզ համար:

Սա տնտեսական զարգացման բարձր տեմպը շարունակելու հնարավորություն է, բայց եթե Հայաստանն ընկնի պատժամիջոցների տակ, այս հնարավորությունը կփլուզվի:

Ստատիկ իրավիճակներ չունենք, բայց չենք պատրաստվում որևէ տեղ լքել, որևէ բան լքել: Մենք պատրաստվում ենք այնպես անել, որ ՀՀ-ն լիարժեք լինի միջազգային հանրության պատասխանատու ներկայացուցիչ, մյուս կողմից՝ հուսալի գործընկեր»,- ասաց Փաշինյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում