ԳԳոհար Սարգսյան

Վթարավտանգ ճանապարհահատվածներում կատարվում են անվտանգության և ենթակառուցվածքների բարելավման աշխատանքներ

Վթարավտանգ ճանապարհահատվածներում կատարվում են անվտանգության և ենթակառուցվածքների բարելավման աշխատանքներ

Մի շարք ճանապարհահատվածներում իրականացվում են ճանապարհային անվտանգության և ենթակառուցվածքների բարելավման աշխատանքներ։

 

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում «Արարատ ճանշին» ՍՊԸ-ի կողմից աշխատանքներ են տարվում Մ-16, Մ4-Ոսկեպար-Նոյեմբերյան-Մ6 ճանապարհի՝ Սարիգյուղ բնակավայրով անցնող հատվածում։ Կողային առուների մոտ անվտանգության բարելավման նպատակով տեղադրվում են անվահրիչներ, որոշ տեղամասերում՝ բազրիքներ։
 
Սարիգյուղից աշխատանքները կշարունակվեն մինչև Կիրանց։
 
Հաջորդիվ աշխատանքները կտեղափոխվեն Հ-30, Մ-4-Ճամբարակ-Դրախտիկ-Մ-14 ճանապարհի կմ 13+030 - կմ 37+122 հատված, որտեղ ճանապարհին հարակից ժայռերի քարերը սպառնում են ճանապարհային երթևեկության անվտանգությանը։ Շինարարի կողմից տվյալ հատվածում կկատարվի հարկադիր քարաթափում։
 
Իսկ Մ-4 միջպետական ճանապարհի Սևանի թերակղզու խաչմերուկում կիրականացվի նոր բաժանարար գոտի, կսահմանվեն արագացման-դանդաղեցման գոտիներ, ինչպես նաև կկառուցվի նոր շրջադարձ։
 
Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական ներդրումային բանկի տրամադրած դրամաշնորհի միջոցով։
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում