ՔՔրիստինե Ոսկանյան

Պայթյուն Ներքին Բազմաբերդ գյուղում․ տուժածները հոսպիտալացվել են

Պայթյուն Ներքին Բազմաբերդ գյուղում․ տուժածները հոսպիտալացվել են

Մարտի 11-ին՝ ժամը 09:54-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Բազմաբերդ գյուղում տեղի է ունեցել պայթյուն․ կան տուժածներ։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ գյուղի 1-ին փողոցի տներից մեկի 1-ին հարկում գտնվող հացատանը գազաբալոններից (3 կգ, 10 կգ և 20 կգ) տեղի է ունեցել գազի արտահոսք, կուտակում և պայթյուն՝ առանց հրդեհի բռնկման․ փլուզվել է պատը (մոտ 2 ք.մ) և վնասվել մեկ դուռ։
 

Բնակիչներ Ա․Ե․-ն (ծնված 2010 թ․), Կ․Գ․-ն (ծնված 1980 թ․) և Վ․Ե․-ն (ծնված 1969 թ․) ստացել են տարբեր աստիճանի այրվածքներ․ դեպքի վայրում բժիշկները Կ․Գ․-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, Ա․Ե․-ինը՝ միջին ծանրության, իսկ Վ․Ե․-ինը՝ բավարար։

 

Փրկարարները տուժածներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին: Նրանք հոսպիտալացվել են Երևանի «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում