ՔՔրիստինե Ոսկանյան

Դպրոցականներին տեղափոխող ավտոբուսի՝ գետը ընկնելու հետևանքով 25 տուժած է հոսպիտալացվել Կապանի ԲԿ. ուսուցիչներից մեկը մահացել է

Դպրոցականներին տեղափոխող ավտոբուսի՝ գետը ընկնելու հետևանքով 25 տուժած է հոսպիտալացվել Կապանի ԲԿ. ուսուցիչներից մեկը մահացել է

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ այսօր՝ ժամը 14:20-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոբուսը շրջվել է ձորը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

 

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
 
 

Պարզվել է, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհի 16-րդ կմ-ին Օխտար գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտներին և անձնակազմին տեղափոխող «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսը (վարորդ Լ. Գ., ծնված 1948 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կամրջից (մոտ 5 մ բարձրություն) ընկել Աճանան գետը:

 

 

Փրկարարները 7 տուժածի մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին։
 
 

25 տուժած (ավտոբուսի վարորդը, դպրոցի 9 աշխատակից և 15 աշակերտ) հոսպիտալացվել է Կապանի ԲԿ, որտեղ արձանագրվել է ուսուցիչ Թ․ Դ․-ի (ծնված 1970 թ․) մահը։

 

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոբուսը և փակել գազի բալոնի փականը:

 

Հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոբուսը դուրս է բերվել գետից։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում