ԳԳոհար Սարգսյան

Նարեկ Մկրտչյանը քննարկել է հայ-կանադական հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ աշխատանքները

Նարեկ Մկրտչյանը քննարկել է հայ-կանադական հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ աշխատանքները

Նյու Յորք կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Կանադայի կանանց, գենդերային հավասարության և երիտասարդության հարցերով նախարարի խորհրդարանական քարտուղար Ջեննա Սադսի հետ։

Կողմերն անդրադարձել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ուղղություններին, մասնավորապես՝ կանանց կայուն զբաղվածությանը, կարողությունների բացահայտմանն ու տնտեսական հզորացմանն ուղղված ծրագրերին։

Այս համատեքստում նախարար Մկրտչյանը ներկայացրել է ՀՀ Կառավարության կողմից իրականացվող միջոցառումները, որոնք նպատակ ունեն խթանել կանանց ձեռնարկատիրությունն ու զբաղվածությունը տնտեսական բարձր արտադրողականություն ունեցող ոլորտներում, ինչպես նաև նպաստել զբաղվածության արդյունավետ մոդելների և գնահատման համակարգերի մշակմանը։

Ընդգծելով հայ-կանադական հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ շարունակական ջանքերի ներդրման կարևորությունը՝ Ջեննա Սադսը նշել է, որ ՀՀ-ում Կանադայի դեսպանության բացումից հետո՝ կանադական կողմն առավել հետաքրքրված է ոլորտային հարաբերությունների խորացմամբ։

Վերջինս հետաքրքրվել է կանանց տնտեսական զորեղացման «Պլատֆորմ #5» հարթակի գործարկման, կանանց ակտիվության, ծրագրի արդյունավետության և այլնի մասին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում